Իրանում սկսվել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացու դատավարությունը![]() 27 դեկտեմբերի 2011 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Իրանում սկսվել է իրանական ծագմամբ ամերիկացի քաղաքացու դատավարությունը, ով մեղադրվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կապի մեջ, հաղորդում են տեղացի լրագրողները: Լսումներին քննիչները հայտարարել են Ամիրա Միրզաի Հեկմաթիի, իբրև թե, տված խոստովանական ցուցմունքների մասին, որոնք դեկտեմբերին հեռարձակվել են պետական հեռուստատեսությամբ, հաղորդում իրանական «Ֆարս» գործայալությունը: 28-ամյա ամերիկացու իրավապաշտպանը, ինչպես հաղորդում է «Ֆարսը», հերքել է մեղադրանքները: ԱՄՆ իր քաղաքացու հասցեին հնչած մեղադրանքները համարում է շինծու և պահանջում նրան ազատ արձակել: «Ֆարսը» հաղորդում է, որ Հեկմաթին մեղադրվում է «թշնամի ԱՄՆ-ի հետախուզական վարչության հետ կապի մեջ»: Գործակալությունը մեջբերել է Հեկմաթիի խոստովանական ցուցմունքը, որը ավելի վաղ ցուցադրվել է դեկտեմբերին և որում ամերիկացին խոստովանել է, որ իբրև թե փորձել է ներթափանցել իրանական հետախուզական համակարգ` լրտեսության նպատակով: Ելույթ ունենալով դատարանում` Հեկմաթին, ինչպես հաղորդվում է, իբրև թե ասել է, որ ինքը կապեր է ունեցել ԿՀՎ հետ, սակայն երբեէ չի ցանկավել վնասել Իրանին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |