Ֆրանսիան կոչ է արել Իրանին չփակել Օրմուզի նեղուցը

Ֆրանսիան կոչ է արել Իրանին չփակել Օրմուզի նեղուցը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին չփակել Օրմուզի նեղուցը, եթե Իրանի նավթի արտահանման հարցում պատժամիջոցներ սահմանվեն: Այդ մասին հայտարարել է նախարարության մամլո քարտուղար Բերնար Վալերոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախօրեին Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ նեղուցը կփակվի նավթի տեղափոխման համար, եթե պատժամիջոցներ սահմանվեն:

«Ինչպես և մարդու իրավունքների և միջուկային չտարածման դեպքում, մենք կոչ ենք անում Իրանին պահպանել միջազգային իրավունքն ու նավագնացության ազատությունը»,-հայտարարել է Բերնար Վալերոն:

Նա հիշեցրել է, որ Օրմուզի նեղուցը միջազգային տարածք է համարվում: «Հետևաբար, անցնելու իրավունք ունեն բոլոր երկրների նավերը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---