Հայ և հույն եկեղեցականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարում29 դեկտեմբերի 2011 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Բեթղեհեմի Սբ. Ծննդյան եկեղեցում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և հույն եկեղեցականների միջև: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, բախումը տեղի է ունեցել ուղղափառ Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նախապատրաստվելիս: Վեճը ծագել է տաճարում Հույն Ուղղափառ եկեղեցու ու Հայ Առաքելական եկեղեցու տարածքները բաժանող սահմանի պատճառով: Այն վերածվել է իսկական ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր եկեղեցականներ: Ծեծկռտուքի մասնակիցներին հաջողվեց հանդարտեցնել միայն պաղեստինցի ոստիկանների միջամտությամբ. ոչ ոք չի ձերբակալվել: Սբ Ծննդյան բազիլիկը, որ կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում, որը ողջ աշխարհի հայերի քրիստոնյաների համար սուրբ տեղ է և վաղուց արդեն վեճի օբյեկտ է դարձել երկու եկեղեցիների միջև: Սակայն, օբյեկտի ֆինանսավորման հարցը մինչ օրս չէր լուծվել, ուստի այս պահի դրությամբ մոտ 1,7 հազար տարեկան եկեղեցին գտնվում է վթարային վիճակում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |