Իսրայելը «Աշխարհի բարեպաշտ» է հայտարարել երկու ֆրանսահայերի![]() 29 դեկտեմբերի 2011 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Երկու ֆրանսահայեր հայտարարվել են «Աշխարհի բարեպաշտներ» , գրում են իսրայեյան ԶԼՄ-ները:Այդ տիտղոսը Իսրայելը շնորհում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին փրկած անձանց: Ժորժ Դիլսիզյանն ու նրա որդի Անդրե-Գյուստավը հետմահու ճանաչվել են «Աշխարհի բարեպաշտներ» Երուսաղեմի «Յադ Վաշեմ» հուշահամալիրի կողմից: Նրանք մահացել են համապատասխանաբար 1946թ. և 1971թ.: «Յադ Վաշեմի» կայքի Դիլսիզյանների էջում, նրանք նշված են որպես Հայաստանի ներկայացուցիչներ, ոչ թե Ֆրանսիայի, սական ֆրանսիական ԶԼՄ-ները դասել են նրանց իրենց բարեպաշտներին շարքին: Հավաստագիրն ու մեդալը ստացել է նրանց թոռնուհի և դուստր մադամ Լիլիան դը Տոլեդոն: Ժորժ Դիլսիզյանը Ֆրանսիա է արտագաղթել նախորդ դարասկզբին հայկական ջարդերից հետո: «Աշխարհի բարեպաշտների» հանձնաժողովի ստեղծումից հետո 1963թ. ի վեր հրեաների փրկիչի կոչում են ստացել մոտ 23 հազար հոգի աշխարհի 44 երկրներից: Նրանցից 3331 ֆրանսիացիներ են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |