Ալժիրի վարչապետը զգուշացրել է Էրդողանին՝ Ալժիրի հարցը չդարձնել սակարկության առարկա

Ալժիրի վարչապետը զգուշացրել է Էրդողանին՝ Ալժիրի հարցը չդարձնել սակարկության առարկա

PanARMENIAN.Net - Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյան խորհուրդ է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սակարկության առարկա չդարձնել Ալժիրի հարցը Ֆրանսիայի հետ հարաբերություններում: Այդ մասին վարչապետը հայտարարել է Ակժիրում կայացած մամլո ասուլիսում, հայտնում է AFP-ն:

«Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի ժողովրդի արյունը»,- հավելել է նա:

Բացի այդ, ըստ վարչապետի, «Թուրքիան ինչ-որ կերպ Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ, ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման հաստատման դեմ որպես հակազդեցություն Ֆրանսիային մեղադրել էր Ալժիի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործադրելու մեջ: Էրդողանը ասել էր, որ «ալժիրցիների 15 տոկոսը 1945-1962 թթ. սպանվել են ֆրանսացիների կողմից եւ դա ինքնին ցեղասպանություն է»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---