ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՏԵՂԱՑԻ ՀԱՅԵՐ19 ապրիլի 2003 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Իրաքում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել են չորս տեղացի հայեր, որոնք պատահաբար ընկել են փոխհրաձգության տակ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` զգալի կորուստներ հայկական համայնքը չի կրել: Չեն տուժել Բաղդադի հայկական եկեղեցին, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանության շենքը: Կողոպտվել են միայն Բաղդադի հայկական թաղամասերից դուրս բնակվող հայերի տները: Նախարարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար հայկական կողմը պատրաստ է Իրաք ուղարկել փրկարարների խումբ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |