ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը պատրաստ է նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին![]() 11 հունվարի 2012 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Իրանական միջուկային ծրագրի շուրջ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով, և Ռուսաստանը պատրաստ է առավելագույնս նպաստել այդ գործընթացին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ: ՄԱԳԱՏԵ-ն երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ իրանական «Ֆորդու» ձեռնարկությունը սկսել է ուրանի` մինչև 20 տոկոս հարստավումը: Ավելի վաղ` երկուշաբթի, արևմտյան ԶԼՄ-ները, հղելով Վիեննայի դիվանագիտական աղբյուրները, հայտնել է, որ իրանական մասնագետները սկսել են «Ֆորդուում» ուրանի հարստացումը ամենաքիչը մեկ շաբաթ առաջ: Այնտեղ արդեն եղել են ՄԱԳԱՏԵ-ի տեսուչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հաստատում ենք, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով և փոխադարձ հարգանքի երկխոսության պայմաններում`փուլայնության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնվելով: Պատրաստ ենք նաև հետագայում առավելագույնս նպաստել այդ գործընթացին, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից առաջարկված իրանական միջուկային ծրագրի նկատմամբ վստահության վերականգնման ծրագրի ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրությունում: Այնտեղ նաև նշվում է, որ ռուսական կողմը կոչ է անում Իրանին և նրա միջուկային ծրագրի վերաբերյալ բոլոր ներգրավված կողմերին «զերծ մնալ չմտածված և կտրուկ քայլերից, որոնք կարող են խզել «վեցնյակի» բանակցությունների վերսկսման անհրաժեշտ պայմանները: «Հուսով ենք, որ Թեհրանում կլսեն մեր`Գործակալության հետ հետագա համագործակցության վերսկասման անհրաժեշտությանն առնչվող կարծիքը և «վեցնյակի» հետ առանց վերջնական պայմանների իրանական միջուկային ծրագրի շուրջ լուրջ բանակցություններ սկսելու կոչերը»,-ասվում է հաղորդագրությունում: ԱՄՆ և Արևմուտքի մի շարք այլ պետություններ Իրանին մեղադրում են միջուկային զենքի մշակման մեջ, որն իրականացվում է խաղաղ ատոմի ծրագրի անվան ներքո: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է, հայտարարելով, որ իր ատոմային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |