Մարկոս Պիզելի. «Կուբանը» խաղում է խիտ ու կոմպակտ ֆուտբոլ![]() 14 հունվարի 2012 - 11:21 AMT PanARMENIAN.Net - «Ինձ համար տեղափոխումը «Կուբան» մեծ քայլ է առաջ: Ռուսաստանյան առաջնությունը լավագույններից է Եվրոպայում, իսկ «Կուբանը» Պրեմիեր լիգայի լավագույն թիմերից է: Թիմը հայտնվել է վերևի ութնյակում, նշանակում է, ես պետք է խաղամ շատ լուրջ մակարդակի վրա»,-Մարկոս Պիզելիի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը: Պիզելին խոստովանել է, որ գերադասում է որպես հարձակվող հանդես գալ, սակայն, եթե մարզիչը տեսնի նրան այլ դերում, նա ամեն ինչ կանի թիմին օգտակար լինելու համար: «Ես արդեն քանի տարի է հետևում եմ Ռուսաստանի առաջնությանը: Շատ խաղեր եմ տեսել իմ նոր թիմի մասնակցությամբ: «Կուբանը» խաղում է խիտ և կոմպակտ ֆուտբոլ: Այստեղ գլխավորը արդյունքն է: Գնդակը կորցնելու դեպքում կիսապաշտպանները միանգամից փոխում են իրենց խաղային դիրքերը և օգնում պաշտպաններին: Դրա շնորհիվ թիմը քիչ գնդակ է ընդունում սեփական դարպասը: «Կուբանը» ժամանակակից ֆուտբոլ է ցուցադրում, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է տարբեր ֆունկցիաներ կատարել»,-խոստովանել է ֆուտբոլիստը: Նախօրեին Պիզելին եռամյա պայմանագիր է կնքել «Կուբանի» հետ: 2011թ. նա խաղում էր Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |