2012թ. մեկնարկային օրերին Ադրբեջանն առանձնակի ակտիվություն է դրսևորել շփման գծում![]() 14 հունվարի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, 2012թ. մեկնարկային օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսևորել են առանձնակի ակտիվություն: Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 90 անգամ՝ ՊԲ-ի առաջնագծի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման նկատելի ակտիվություն է արձանագրվել նաև անցած շաբաթվա ընթացքում: Մասնավորապես շփման գծի հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը օգտագործել է գնդացրային և դիպուկահար զինատեսակներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով ադրբեջանական բանակի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |