Արթուր Աբրահամ. Իմ նոր հաղթանակների մեկնարկը տրված է

Արթուր Աբրահամ. Իմ նոր հաղթանակների մեկնարկը տրված  է

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին Օֆֆենբուրգի (Գերմանիա) «Բադեն-Արենա» համալիրում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կայացավ: Երեկոյի շրջանակում հանդիպեցին աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն ու Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասը՝ պայքարելու WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:

«Ակնհայտ էր, որ Ֆարիասը փորձել էր լավ պատրաստվել այս մենամարտին, բայց ես նույնպես երկար ժամանակ շատ ջանք ու եռանդ էի գործադրել: Ինձ համար նոր հաղթանակների մեկնարկը տրված է: Ինչպես արդեն ասել եմ՝ հենց այս տարի ես կրկին վերանվաճելու եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- նշել է Արթուր Աբրահամը:

Աբրահամը հենց սկզբից վերահսկում էր մենամարտը: Հինգերորդ ռաունդում Ֆարիասը երեք անգամ նոկդաունի ենթարկվեց, և անմիջապես երրորդ անկումից հետո մրցավարը որոշեց դադարեցնել մենամարտը: Աբրահամը ռինգ դուրս եկավ ութամսյա ընդմիջումից հետո: Անցյալ տարվա մայիսին նա մրցավարների միաձայն որոշմամբ պարտություն էր կրել ամերիկացի Անդրե Ուորդից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---