Լավրով. Արևմուտքը փորձում է խեղդել Իրանի տնտեսությունը, միջուկային ծրագիրն այստեղ կապ չունի

Լավրով. Արևմուտքը փորձում է խեղդել Իրանի տնտեսությունը, միջուկային ծրագիրն այստեղ կապ չունի

PanARMENIAN.Net - Իրանի հանդեպ պատժամիջոցների նպատակը Իրանի տնտեսությունը խեղդելն է, ինչպես նաև փորձ է առաջացնել բնակչության դժգոհությունը և ոչ մի կապ չունի միջուկային ծրագրի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամփոփիչ մամլո ասուլիսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այն, որ այժմ միակողմանի կարգով հավելում են արևմտյան երկրները, սեփական երկարաժամկետ պատժամիջոցներն ընդունելով Իրանի դեմ, ոչ մի ընդհանուր բան չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի ապահովման հետ»,- վստահ է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Արևմտյան երկրները մեղադրում են Իրանի միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ իր ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---