Լորիս Ճգնավորյանն առաջին անգամ հանրությանը կներկայանա որպես նկարիչ![]() 18 հունվարի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Թեհրանի «Շիրին» ցուցասրահում տեղի է ունենալու հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, հայտնում է Tehran Times-ը: Մինչ այդ Ճգնավորյանը երբեք չէր նկարել, ոչ էլ ունի համապատասխան կրթություն: «Ես հավատում եմ, որ նրա նկարները վիզուալ երաժշտություն է, որոնք արձագանքում են էմոցիաները կտավների վրա: Ճգնավորյանի նկարները ներշնչված են սիմֆոնիաներից, օպերաներից և այլն», ասում է ցուցասրահի տնօրեն Շիրին Պարտովին: Ցուցահանդեսում ներկայացված են դիրիժորի 22 նկարներ, հրատարակվել է նաև կարծիքներ պարունակող գրքույկ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |