Իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ Թեհրանի բանակցությունները կկայանան Ստամբուլում18 հունվարի 2012 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ Թեհրանի բանակցությունները,ամենայն հավանականությամբ, կկայանան Ստամբուլում, չորեքշաբթի լրագրողներին է հայտնել Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին, գրում է ՌԻԱ Նովոստին: «Բանակցությունների վերսկսման ժամկետները որոշված չեն, սակայն հույս ունեմ, որ դա առաջիկայում տեղի կունենա»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը` ժամանելով Անկարա, որտեղ բանակցություններ է վարում թուրքական կառավարության հետ: Արևմտյան երկրները Իրանին մեղադրում են միջուկային ծրագրի մշակման մեջ: Թեհրանը բազմիցս հերքել է այդ առնչությամբ մեղադրանքները, հայտարարելով, որ իր ատոմային ծրագիրը կրում է զուտ քաղաքացիական բույթ: Միջազգային միջնորդների «վեցնյակը», որնց թվում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, 2003թ-ից ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ փորձում է հասնել նրան, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը, ինչը կարող է սպառնալ միջուկային չտարածվածության ռեժիմին: Բանակցությունները խզվեկ էին 2009թ, երբ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարների խորհուրդը Իրանին քննադատել էր ուրանի հարստացման երկրորդ գործարանի կառուցման համար: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ` չորեքշաբթի, ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել «վեցնյակի» հետ բանակցությունները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |