Միշել Պլատինի. Մենք բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի EURO-2012 ժամանակ ամեն ինչ լավ անցնի![]() 19 հունվարի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոստովանել է, որ եղել են պահեր, երբ ինքը ափսոսել է, որ Եվրոպայի 2012թ առաջնությունն անցնելու է Ուկրաինայում և Լեհաստանում: «Երբ քեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված, անհրաժեշտ է մտածել ապագայի մասին, նրա մասին, ինչ կլինի: Մենք լուրջ ճնշման ենք ենթարկել երկու երկրների կառավարություններին էլ, որպեսզի ամեն ինչ լավ անցնի: Անցյալում մեզ մոտ հաճախ ցանկություն է առաջացել հրաժարվել Ուկրաինայից: Այնուամենայնից, մեզ դրանից միշտ ետ են պահել քաղաքական երաշխիքները, որտեղ ասվում է, որ նրանք դա կանեն»,-ՈւԵՖԱ-ի նախագահի խոսքը փոխանցում է versii.com-ը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ներկայումս նա երջանիկ է, որ վստահել են այդ երկրներին: Պլատինիի խոսքով, առաջնության կազմակերպումը Լեհաստանում և Ուկրաինայում մարտահրավեր է. «Դեռևս հյուրանոցմերի հետ խնդիրներ կան, քանի որ ճգնաժամը թույլ չտվեց համաձայն պլանի կառուցել բոլոր հյուրանոցները: Այնուամենայնիվ, նրանք միջոցներ գտան, որպեսզի փոխհատուցեն այդ թերությունները: Մենք բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի ամեն ինչ լավ անցնի»,-ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |