Իգոր Կոռոտչենկո. Պատերազմի դեպքում Իրանը կարող է հրթիռակոծել Ադրբեջանը

Իգոր Կոռոտչենկո. Պատերազմի դեպքում Իրանը կարող է հրթիռակոծել Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Եթե Իրանի հետ պատերազմ սկսվի, Ադրբեջանի հիմնական խնդիրը կլինի Կասպից շրջանի նավթագազային հանքերի պաշտպանությունը, հայտարարել է ՌԴ ՊՆ կից Հանրային խորհրդի անդամ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր տնօրեն Իգոր Կոռոտչենկոն, հայտնում է GHN-ն:

«Այդ դեպքում ինչո՞ւ են գնվել C-300 համակարգերը: Որովհետև վտանգ կա, որ պատերազմի դեպքում Իրանը կարող է հրթիռակոծել ոչ բարեկամ երկրները, ինչպես նաև կարող է հարված հասցնել Ադրբեջանի նավթագազային հորերին: Ադրբեջանն այս հանգամանքներում պետք է մերձեցնի իր դիրքորոշումը Թուրքիայի հետ ու համակարգի իր գործողությունները նրա հետ»,-ասել է նա:

«Նույնիսկ ռազմական հակամարտության դեպքում Թուրքիան կկարողանա պաշտպանել Ադրբեջանին: Օրինակ, «Պատրիոտ» համակարգեր առաքելով Ադրբեջան: Ադրբեջանի համար կարևոր է, որ իր նավթագազային ենթակառուցվածքները չտուժեն: Ուստի, Իրանը տեսականորեն կարող է հարվածել դրանց»,-ասել է Իգոր Կոռոտչենկոն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---