
Սիրիական ապստամբների խմբավորումը շաբաթ երեկոյան գրավել է Դումայի՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկի մի մասը, ներկայումս քաղաքի փողոցներում մարտեր են տեղի ունենում:
Ապստամբները փողոցները փակում են բարիկադներով: Քաղաքում հրաձգություն և պայթյուններ են լսվում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդվում է, կորուստներ կան երկու կողմերից, սակայն սպանվածների և վիրավորների հստակ թիվն առայժմ հայտնի չէ: Ապստամբների շարքերում մեծամասնությունը կազմում են սիրիական բանակը լքած զինվորները:
Դուման գտնվում է Դամակոսից մոտ 20կմ հեռավորության վրա: Արվարձանի բնակչությունը կազմում է մոտ 200 հազ. մարդ: