Կինոռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը զոհվել է ՃՏՊ արդյունքում![]() 25 հունվարի 2012 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ հույն կինոռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը զոհվել է հիվանադանոցում, ուր տեղափոխվել էր երեքշաբթի տեղի ունեցած ՃՏՊ արդյունքում: Նրան հարվածել էր մոտոցիկլետավարը Պիրեյա քաղաքիԿերացինի արվարձանում, որից հետո ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ նա դուրս է եկել խաչմերուկ Կերացինիում, որտեղ աշխատում էր «Ուրիշ ծով» ֆիլմի շուրջ, որը 76-ամյա վարպետի վերջին եռապատումն էր: Մոտոցիկլետավարը, ով ոստիկանության աշխատակից էր, ևս վնասվել է` ընկնելով մոտոցիկլետից, երբ փորձում էր խուսափել վթարից: Ռեժիսորը ծանր վիճակում հասցվել է վերակենդանացման բաժանմունք: Շտապ օգնությունը ժամանել էր դեպքից միայն 45 րոպե անց: Նրա մոտ գլխուղեղի, գանգի և մարմնի լուրջ վնասվածքներ են հայտնաբերվել: Անգելոպուլուսը ծնվել է 1935, իսկ առաջին ֆիլմը նկարահանել է 1968թ: Նրա ֆիլմերը 6 անգամ ներառվել են Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրում և 4 անգամ արժանացել մրցանակների, այդ թվում նաև գլխավոր մրցանակի`«Ոսկե արմավենու ճյուղի»: Բացի այդ, Անգելոպուլոսը նվաճել է «Ոսկե առյուծ» մրցանակ Վենետիկի փառատոնում և հինգ անգամ արժանացել Սալոնիկում լավագույն հունական ֆիլմի մրցանակին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |