ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՈՂՈՊՏՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ29 հոկտեմբերի 2003 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կողոպտվել է Երեւանի շամպայն գինիների գործարանի տնօրենի բնակարանը: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով Մոսկվայի ՆԳ վարչությունը, հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի 27-ին Հայաստանի բնակչի կողմից Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում վարձակալած տանը: Ենթադրվում է, որ տուժողը Երեւանի շամպայն գինիների գործարանի տնօրենների խորհրդի ղեկավար Վերսանդ Հակոբյանն է: Ջարդելով դուռը կողոպտիչները տարել են 2 մլն ռուբլու գումարի փող եւ արժեքներ: Ներկայումս փնտրում են հանցագործներին, որոնք, ինչպես կարծում են օրինապահները, գործել են հատուկ ուղղորդվածությամբ: Երեւանի շամպայն գինիների գործարանի տնօրինությունում «Արմինֆո» գործակալությանը հայտնել են, որ նման տեղեկատվություն չունեն, իսկ Վերսանդ Հակոբյանը ներկայումս գտնվում է Հնդկաստանում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |