2013թ. ամերիկյան կինոակադեմիան կանցնի էլեկտրոնային քվեարկության![]() 26 հունվարի 2012 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է այն մասին, որ հրաժարվում է քվեարկության ավանդական ձևից, և սկսած հաջորդ տարվանից իրականացնելու է էլեկտրոնային քվեարկություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Օսկարի» հանձնման ընթացքում էլեկտրոնային քվեարկության անցնելը որոշվել է Ակադեմիայի ներսում իրականացված մեկ ու կես տարվա հետազոտության արդյունքում: Նորարարությունը կկիրառվի կինոյի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակների հանձնման արարողության 85-րդ տարելիցին: Ակադեմիկոսների ընտրությունը կանգ է առել Everyone Counts ընկերության վրա, որը մեկ տարվա ընթացքում կնախապատրաստի և կփորձարկի հաղթողների ընտրության նոր համակարգը: Այս ընկերության հաճախորդներից են համակարգչային անվտանգությամբ զբաղվող ընկերություններ, մասնավորապես ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Մինչ այժմ թեկնածուների և հաղթողների ընտրությունն իրականացվել է թղթե կտրոնների միջոցով, որոնք ուղարկվել են փոստով: Այսպես, դեկտեմբերի վերջին ամերիկյան կինոակադեմիան այդ կտրոնները բաժանում էր իր անդամներին, որպեսզի որոշեր կինոաշխարհի գլխավոր մրցանակի թեկնածուներին: «Օսկարի» ճակատագիրը որոշում են ակադեմիայի 5783 անդամներ: Իսկ նրանց նախընտրությունների արդյունքները ամփոփում է PricewaterhouseCoopers միջազգային աուդիտորական ընկերությունը: Բոլոր անվանակարգերում թեկնածուները հայտարարվել են 2012թ հունվարի 24-ին, իսկ կինեմատոգրաֆիայում լավագույն աշխատանքների համար ոսկե արձանիկների հանձնման «տարվա արարողությունը» կկայանա փետրվարի 26-ին և ուղիղ եթեր կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում, հայտնում է ակադեմիան: Այն վերջին անգամ է հին ձևով անցկացվում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |