Սաուդյան Արաբիան խոստացել է ճանաչել Սիրիայի ապստամբներին![]() 27 հունվարի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի գործկոմի անդամ Ահմադ Ռամադանը Քուվեյթի մամուլում տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան շուտով կճանաչի այն, հայտնում է Agence France-Presse-ը: «Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Կահիրեում խոստացել է, որ կճանաչի խորհուրդը որպես Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչ»,-ասել է Ռամադանը Սաուդյան Արաբիան դուրս է բերել իր ներկայացուցիչներին Սիրիայում ԱՊԼ հովանու ներքո աշխատող դիտորդների առաքելության կազմից: Լիբիայի նոր իշխանությունները առաջինն էին, ով ճանաչեց Սիրիայի ազգային խորհուրդը որպես Սիրիայի ժողովրդի օրինական իշխանություն: Ոչ մի այլ երկիր չի մերժել Սիրիայի կառավարության լեգիտիմությունը: Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել սիրիացի ընդդիմադիրի հայտարարությանը: Նախօրեին հակակառավարական ցույցերի արդյունքում Սիրիայում 62 մարդ է զոհվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |