Ռիգան կլինի առաջին քաղաքը, որտեղ կնշեն Շեռլոկ Հոլմսի ծննդյան օրը![]() 27 հունվարի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Գրական կերպար՝ մեծ խուզարկու Շեռլոկ Հոլմսի ծննդյան օրը շաբաթ օրը հանդիսավորությամբ կնշեն Ռիգայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով լատվիական մամուլին: Միջոցառման նախաձեռնողները, որոնց սատարեց Ռիգայի դուման, համարեցին, որ հենց Լատվիայի մայրաքաղաքը պետք է դառնա, այն վայրը, որտեղ կնշվի այդ օրը, քանի որ հենց այնտեղ է նկարահանվել Իգոր Մասլեննիկովի հայտնի «Շեռլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» ֆիլմը: Արթուր Կոնան Դոյլը իր հերոսի ծծնդյան ճշգրիտ ամսաթիվը չի նշել, սակայն, ենթադրաբար դա եղել է հունվարին: Ուստի, 2012թ. հունվարի 28-ին Ռիգան առաջին անգամ կնշի Շեռլոկ Հոլմսի ծննդյան 158-ամյակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |