Եգիպտացիները հեղափոխության տարեդարձի տոնման ժամանակ «ուրախությունից» մի քանի օտարերկրացու են բռնաբարել![]() PanARMENIAN.Net - Կահիրեի Թահրիր հրապարակում հունվարյան ժողովրդական ապստամբության միամյակի տոնման ժամանակ մի քանի բռնաբարություն է տեղի ունեցել: «Հեղափոխականների» զոհը հիմնականում օտարերկրյա կանայք են դարձել: Ականատեսների խոսքով` ցուցարարներն ամբոխի մեջ ընտրում էին զոհին, հարձակվում կնոջ վրա տաս հոգով, պատռում հագուստն ու բռնաբարում: Նրանց, ովքեր փորձում էին դադարեցնել բռնաբարությունը, ծեծի էին ենթարկում: ԱՄՆ մի քաղաքացու հաջողվել է դուրս պրծնել, նրան հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության մեքենով: Օրվա ընթացքում բռնաբարությունների քանակն աճել է: Ներկա պահին հաղորդվում է տաս բռնաբարությունների մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք ավելի շատ են եղել: Կանանց հանդեպ հրապարակային բռնության խնդիրը նոր չէ Եգիպտոսի համար: 2006 թվականի աշնանը կատաղած տղամարդկանց ամբոխը հարձակվել էր Կահիրեի կենտրոնում կինոթատրոնից դուրս եկող կանանց վրա և սկսել պատառոտել իրենց տեսադաշտում հայտնվող գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների հագուստը: Նման դեպքեր տեղ են գտել Թահրիրում նաև անցյալ տարվա իրադարձությունների ժամանակ, բռնության մասին հայտնել էին միանգամից մի քանի կանայք, որոնք այդ ժամանակ երկրում աշխատում էին որպես արտասահմանյան թղթակից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |