Մերկելը բացատրել է, թե ինչի համար է Եվրամիությունը «պատժել» Իրանին

Մերկելը բացատրել է, թե ինչի համար է Եվրամիությունը «պատժել» Իրանին

PanARMENIAN.Net - «Թեհրանի հանդեպ արդարացի են պատժամիջոցներ ներմուծվել իր միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարելուց հրաժարվելու համար»,- հինգշաբթի օրը հայտնել է ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը: «Պատժամիջոցները Իրանի` երկխոսության չգնալու, նրա միջուկային ծրագրի վերաբերյալ աղոտ պատկերացման հետևանքն են»,- ասել է կանցլերը: «Սակայն, եթե Իրանը որոշի բանակցությունների սեղանի շուրջ նստել, ապա մենք պատրաստ ենք դրան»,- առանձնապես ընդգծել է Մերկելը:

ԳՖՀ կանցլերն անդրադարձել է նաև իրադրությանը Սիրիայի շուրջ և այդ երկրի ղեկավարությանը կոչ արել պահպանել մարդու իրավունքները: «Գերմանիան օժանդակում է Սիրիայում տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ջանքերին»,- նշել է նա, հաղորդում է Iran.ru-ն:

Անցյալ երկուշաբթի Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները հավանություն տվեցին Իրանից նավթի մատակարարման վրա էմբարգոյի ներմուծմանը: Իրանական նավթի վերաբերյալ արդեն կնքված գործարքները կարող են կատարվել մինչև 2012թ. հուլիսի 1-ը:

Financial Times-ի տվյալներով, 2011 թվականին ԵՄ երկրներն Իրանից օրական միջինը 600 հազար բարրել նավթ են գնել: Իրանական նավթի եվրոպական ներկրման հիմնական բաժինը` մոտ 68 տոկոս, բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային և Իսպանիային: Հունաստանում Իրանից «սև ոսկու» սպառման բաժինը հասնում է 35 տոկոսի:

 Ուշագրավ
Շիմոն Պերեսը մտադիր է Բարաք Օբամային հայտնել Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ իր բացասական կարծիքը
Ռոմոդանովսկին բերել է տվյալներ, որոնց համաձայն, ներկայումս Ռուսաստանի տարածքում 9,5 մլն օտարերկրացի կա
Հոսնի Մուբարաքի գործով դատավորը մերժել է Եգիպտոսի նախկին նախագահին Տորայի բանտ տեղափոխելու մասին գլխավոր դատախազության պահանջը
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:32-ին: Ինը վագոնից բաղկացած գնացքում մոտ հազար ուղևոր էր գտնվում