ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ22 հոկտեմբերի 2003 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա այցով Վրաստան է ժամանել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Հայթաչ Հայդմանը: Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեի հետ բանակցությունների ընթացքում նա կքննարկի ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, մասնավորապես, խոսք կգնա Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից վրացական զինված ուժերի զարգացման համար դրամաշնորհի հատկացման մասին: Վերջին տարիների ընթացքում Թուրքիան ընդհանուր առմամբ հատկացրել է 25 մլն դոլար (մի գումար, որը մոտավորապես հավասար է այս տարվա Վրաստանի պաշտպանական ծախսերին), որոնք կօգտագործվեն Վազիանիի նախկին ռուսական ռազմակայանի ենթակառուցվածքների վերանորոգման եւ սարքավորումներով հագեցնելու, Մառնեուլիի ռազմական օդակայանի արդիականացման, վրացի ռազմական մասնագետների պատրաստման նպատակներով: Բացի այդ Թուրքիան անհատույց փոխանցել է Վրաստանին ափամերձ պահպանման մի քանի ռազմանավակ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |