Երևանում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Երևանում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 23-28 Երևանում տեղի ունեցավ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից, տղամարդկանցից չեմպիոն են դարձել Կորյուն Սողոմոնյանը (52կգ), Ռադիկ Թամոյանը (52կգ), Արամ Ավագյանը (56կգ), Վլադիմիր Սարուպանյանը (60կգ), Արա Փլուզյանը (64կգ): Մինչև 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ և +91կգ քաշային կարգերում իրենց հավասարը չունեին Հրայր Մաթևոսյանը, Անդրանիկ Հակոբյանը, Արթուր Խաչատրյանը, Ալեքսանդր Ղարագյոզյանն ու Սերգո Պողոսյանը:

Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 բռնցքամարտիկներ Հայաստանի տարբեր քաղաքներից: Առաջնությունից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կսկսի պատրաստվել միջազգային մրցաշարերին: Վարկանիշային առաջնությունը բռնցքամարտիկների համար տեղի կունենա ապրիլին Թուրքիայում:

Կանանց առաջնությունը տեղի ունեցավ չորս քաշային կարգերում: Հայաստանի չեմպիոն դարձան Քիստինե Սարգսյանը (51կգ), Լիանա Ղուկասյանը (57կգ), Արմինե Սինաբյանը (60կգ) և Աշխեն Սիմոնյանը (75կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---