Եվրոպական դատարան. Թուրքիան կրկին գլխավորել է Եվրոպայում մարդու իրավունքների խախտողների ցուցակը28 հունվարի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային առաջին տեղն է հատկացրել 2011 թվականին Մարդու իրավունքների մասին կոնվենցիան խախտող պետությունների ցուցակում: Թուրքիան երրորդ տարին անընդմեջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվում է «Եվրոպայում մարդու իրավունքների գլխավոր խախտող»: Թուրքիային հաջորդում են Ռուսաստանը, Ուկրաինան, Հունաստանը, Ռումինիան և Լեհաստանը, որոնք այդ ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 2-6-րդ տեղերը, հաղորդում է Irib-ը: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտնել էր, որ մինչև հիմա Մարդու իրավունքների եվրոպական դատարան մոտ 16 հազար բողոք է ներկայացվել: Վերջերս Թուրքիայի լրատվական աղբյուրները հաղորդել էին երկրի արևելքում` Դիարբեքիր գավառում, զանգվածային գերեզմանի հայտնաբերման մասին: Անցյալ ամիս Թուրքիայի արևելքում թուրքական բանակի կործանիչների գրոհի արդյունքում քրդական գյուղի 34 բնակիչների մահը նույնպես տարբեր խմբավորումների և կուսակցությունների բողոքն էր առաջացրել Անկարայի պաշտոնական քաղաքականության դեմ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |