Լևոն Արոնյանը դարձել է Վեյկ-ան-Զեիի սուպերառաջնության հաղթող![]() PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է Վեյկ-ան-Զեիի սուպերառաջնության հաղթող: Վերջին 13-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է եղել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Հայ շախմատիստը խաղացել է սպիտակ խաղաքարերով, և միայն 12-րդ քայլին խաղն ավարտվել է ոչ ոքիով: Գնալով հին հնդկական պաշտպանության` Ռաջաբովը գերադասել է չպայքարել և համաձայնել է ոչ ոքիով ավարտել պարտիան: Արդյունքը ձեռնտու էր նաև Արոնյանին. նա դարձել է առաջնության հաղթող: Արոնյանը հավաքել է 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռաջաբովն ունի 8 միավոր: Մնացած պարտիաները դեռ շարունակվում են: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |