Սահակաշվիլին ու Օբաման կքննարկե՞ն Վրաստանի մասնակցության հարցը Իրանի դեմ պատերազմին![]() 30 հունվարի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կընդունի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Ըստ փորձագետների, բանակցությունների գլխավոր թեման կլինի Վրաստանի մասնակցության հարցը Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությանը: Պարոն Սահակաշվիլին, հավանաբար, պատրաստ է վրացական տարածքը տրամադրել Թեհրանի հետ հակամարտության դեպքում, բացատրելով դա «ռուսական ռազմական վտանգից» երկիրը զերծ պահելու ցանկությամբ: Փորձագետները չեն կասկածում, որ Սահակաշվիլին կբավարարի ԱՄՆ բոլոր խնդրանքները. «Վրաստանը ամենալոյալը կլինի ԱՄՆ հանդեպ, Թուրքիայի և Իրանի մյուս հարևանների համեմատ, եթե պատերազմ սկսվի»: Ի դեպ, ռազմական փորձագետները վստահ են, որ Վրաստանը, որքան էլ ցանկանա, չի կարող իրական օժանդակություն ցուցաբերել ԱՄՆ-ին: «Անշուշտ, ԱՄՆ-ի համար ավելի հարմար կլինի ռմբակոծել Իրանը Հարավային Կովկասից, սակայն Վրաստանը ընդհանուր սահման չունի Իրանի հետ,-ասել է «Արսենալի» ռազմական վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին:-Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հազիվ թե համաձայնվեն դրան»: Բացի այդ, ըստ նրա, Հարավային Կովկասի երկինքն ամբողջությամբ վերահսկում են Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում տեղակայված ռուսական համակարգերը: Ռուսներն առնվազն կիրազեկեն Իրանին ամերիկյան ռազմական ինքնաթռիների մոտենալու մասին», գրում է irib.ir-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |