Moscow Open 4-րդ տուր. Ավետիք Գրիգորյանը հաղթել է Անդրեյ Ստուկուպինին

Moscow Open 4-րդ տուր. Ավետիք Գրիգորյանը հաղթել է Անդրեյ Ստուկուպինին

PanARMENIAN.Net - Մոսկվայում Moscow Open շախմատային փառատոնում տեղի է ունեցել 4-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սպիտակ խաղաքարերով խաղացել է Անդրեյ Ստուկուպինի դեմ և հաղթանակ տարել: Գրիգորյանն ունի 2.5 միավոր:

Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը կհանդիպի Մաքսիմ Մատլակովին, ով ևս ունի 2.5 միավոր:

Ռուսաստանի գավաթին հանդես են գալիս նաև Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուել Պետրոսյանը, կանանցից` Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան, Կարինա Համբարձումովան:

Փառատոնը կավարտվի փետրվարի 6: Փառատոնի ընթացքում կանցկացվեն մարզիչների, կազմակերպիչների և մրցավարների որակավորման դասընթացներ` ՖԻԴԵ-ի և ռուսական շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---