Իրանի նախկին նախագահ. Իրանի ու ՌԴ հարաբերությունները բավականին խախուտ են

Իրանի նախկին նախագահ. Իրանի ու ՌԴ հարաբերությունները բավականին խախուտ են

PanARMENIAN.Net - Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները բավականին խախուտ են, ասել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին իրանական EuroAsia հետազոտական կենտրոնի վեբ-կայքին տված հարցազրույցում:

Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, որը Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի նախագահն է, ասել է, որ Ռուսաստանի ու Իրանի հարաբերություններում վերջին տարիներին սառեցում է նկատվում: Ըստ նրա, պատճառը «ՌԴ քաղաքականության երկակի բնույթն է», ինչպես նաև այն փաստը, որ «Իրանը սխալ էր գնահատում համաշխարհային քաղաքականությունը սառը պատերազմից հետո»:

«Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունները փոխվեցին ՌԴ քաղաքականության նոր ուղղվածության հետ կապված»,-ասել է Ռաֆսանջանին: Ըստ նրա, եթե նախկինում Ռուսաստանի քաղաքականությունը բխում էր Իրանի հետ ընդհանուր շահերից, ապա այժմ այն ավելի առևմտամետ է դարձել, և ելնում է սեփական տնտեսական զարգացման ու ազգային շահերից:

Ինչ վերաբերում է ՌԴ առաջարկին, ապա Ռաֆսանջանին կարծում է, որ «ՌԴ նախաձեռնում է և ցանկանում է դրական պահեր տեսնել միջուկային խնդրի առումով»:

«Ինչպես և Արևմուտքը, Ռուսաստանը վախենում է, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---