Իրանը 12,7 տոկոսով ավելացնում է պաշտպանական ոլորտի բյուջեն

Իրանը 12,7 տոկոսով ավելացնում է պաշտպանական ոլորտի բյուջեն

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կավելանան 12,7 տոկոսով, իսկ ֆինանսական մուտքերը՝ 20 տոկոսով: Այդ մասին Իրանի Մեջլիսում այսօր կայացած նիստում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի օրինագիծը, հաղորդում է MehrNews-ը:

Իրանի նախագահը հայտարարել է, որի հաջորդ տարի նախատեսվում է 510 տրիլիոն թուման գումարով ընդհանուր բյուջե, որը երկու տրիլիոնով գերազանցում է այս տարվա պետբյուջեն:

Նախագահը նաև նշել է, որ այս տարի անցյալ տարվա համեմատ 7,3 տոկոսով ավելացել է արդյունաբերական արտադրությունը ոչ նավթային հատվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---