Ալեն Ժյուպեն կտրականապես հերքել է Լիբիայի հետ Սիրիայի ցանկացած համեմատություն![]() 1 փետրվարի 2012 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևի Մարոկկոյի նախագծի քննարկման առաջին օրն արդյունք չտվեց: Ռուսաստանը կտրուկ հանդես եկավ այդ հակամարտության մեջ միջամտության դեմ և հաստատեց, որ պատրաստ չէ փաստաթուղթն ընդունել դրա ներկա տեսքով և նախկինի նման հանդես է գալիս Սիրիայի վերաբերյալ պատժամիջոցների դեմ: Մամլո ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարեց, որ Ֆրանսիան տեսնում է ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի Մարոկկոյի նախագծի շուրջ երկխոսության հնարավորությունը: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը կտրականապես հերքեց Լիբիայի հետ Սիրիայի ճգնաժամի ցանկացած համեմատություն, ինչպես նաև պնդումներն այն մասին, որ գոյություն ունի ռազմական ներխուժման պլան, հաղորդում է Euronews-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |