«Արտիստը». Սեր` ինչպես կինոյում![]() PanARMENIAN.Net - Ամեն նոր բան լավ մոռացված հինն է... Թերևս, այսպես կարելի է նկարագրել Միշել Հազանավիցիուսի «Արտիստը» ֆիլմը, որը 2012 թվականին «Օսկարի» է հավակնում միանգամից տասը անվանակարգերում։ Համր կինոյի բոլոր օրենքներով ու կանոններով նկարահանված «Արտիստը» դիտելիս դժվար է հավատալ, որ այն 3-րդ հազարամյակի ծնունդ է, երբ հանդիսատեսի աչքը վաղուց արդեն սովոր է վառ գույների, հատուկ էֆֆեկտների ու համակարգչային հնարքներով ստացած պատկերների, խլացուցիչ բարձր ձայների ու տարատեսակ պայթյունների, սև-սպիտակ և համր այս ֆիլմը դեղաբույսերից ստացած թուրմով լի սրվակի է նման զանազան քիմիական մեթոդներով ստացած հաբերից հետո։ «Արտիստը» 1927 թվականին իր փառքի գագաթնակետին հասած դերասան Ջորջ Վալենտինի (Ժուան Դուժարդին) և դերասանական կարիերան նոր սկսող դերասանուհի Պեպի Միլերի (Բերենիս Բեժո) սիրո պատմությունն է։ Ձայնային կինոյի հայտնագործումից հետո համր կինոյի փառքն ու դեմքը հանդիսացող դերասանը 1 օրում դառնում է մոռացված ու ավելորդ, որն էլ ոչ մեկին պետք չէ, բացի նրանից, ում ինքն էր կինոհրապարակ բերել, և ով սիրում է իրեն ոչ միայն որպես դերասան։ Մի հետաքրքիր փաստ. «Կաննի» կինոփառատոնում մրցանակի է արժանացել ոչ միայն գլխավոր դերակատար Ժուան Դուժարդինը, այլև նրա խաղընկեր շունը՝ «Լավագույն շուն» անվանակարգում։ Այս տարվա «Օսկարի» մրցանակաբաշխությանը «Արտիստը» մրցանակի է հավակնում «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դերակատար», «2-րդ պլանի լավագույն դերասանուհի», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն մոնտաժ», «Ֆիլմի լավագույն երաժշտություն», «Լավագույն գեղարվեստական ձևավորում» և «Լավագույն հագուստ» անվանակարգերում։ Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |