Moscow Open 5-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը զիջել է Մաքսիմ Մատլակովին

Moscow Open 5-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը զիջել է Մաքսիմ Մատլակովին

PanARMENIAN.Net - Moscow Open շախմատային առաջնության 5-րդ տուրում ուսանող-գրոսմայստերների շրջանում հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սև խաղաքարերով զիջել է Մաքսիմ Մատլակովին`Ռուսաստան:

Պարտությունից հետո, Գրիգորյանը 2,5 միավորով նահանջել է 7-րդ հորիզոնական, իսկ Մատլակովը 3,5 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Առաջնության առաջատարը ամերիկացի Ռեյ Ռոբսոնն է` 4 միավորով: 6-րդ տուրում հայ շախմատիստի հակառակորդը լինելու է Ալեքսեյ Ռեշետնիկովը` Ռուսաստան, ով 2,5 միավորով 5-րդ հորիզոնականում է:

Առաջնությանը տղամարդկանցից մասնակցում են Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուել Պետրոսյանը, կանանցից` Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան և Կարինա Համբարձումովան:

Փառատոնը կավարտվի փետրվարի 6-ին: Փառատոնի ընթացքում նաև անցկացվելու են մարզիչների, մրցավարների և կազմակերպիչների որոկավորման դասընթացներ` ՖԻՖԱ-ի և Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---