Էդգար Մալաքյանը փորձաշրջան կանցնի «Նալչիկ-Սպարտակի» կազմում

Էդգար Մալաքյանը փորձաշրջան կանցնի «Նալչիկ-Սպարտակի» կազմում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և երևանյան «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանի ծառայություններով հետաքրքրված է «Նալչիկ-Սպարտակ» ռուսական ակումբի ղեկավարությունը: Ինչպես հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբի մարզչական կազմը վաղուց էր հետևում Մալաքյանի խաղին և հիմա Մալաքյանին ցանկանում է տեսնել գործի մեջ: Մալաքյանն արդեն մեկնել է Անթալիա, որտեղ կմասնակցի Նալչիկի «Սպարտակի» ուսումնամարզական հավաքին:

Վերջերս ռուսական ակումբի հետ պայմանագիր է կնքել նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը:

Նալչիկի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնությունում 27 միավորով 15-րդ տեղում է և 33-րդ մրցափուլում կխաղա «Վոլգայի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---