Ռասսել Քրոուն կմարմնավորի Նոյի՞ն![]() 2 փետրվարի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Դարրեն Արոնովսկին ֆիլմ է նկարահանում աստվածաշնչյան պատմություններից մեկի` Նոյան տապանի մասին: Ինչպես հայտնում է deadline-ը, Արոնովսկին գլխավոր դերում տեսնում է դերասան Ռասսել Քրոուին, ում մեծ ճանաչում բերեց «Գլադիատոր» ֆիլմը: Լուրեր են պտտվում, որ մեկ այլ հայտնի դերասան Լիամ Նիսոնը նույնպես մասնակցելու է այդ ֆիլմում, մեկ այլ դերով: Կայքում նյութի տակ գրված մեկնաբանություններում ընթերցողները, հիմնականում, դրական են գնահատում Քրոույի մասնակցությունն այդ ֆիլմում: Կինոսերների մի մասն էլ Նոյի կերպարում ցանկանում է տեսնել Ռոբերթ Դաունի կրտսերին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |