Լեհական դատարանները պատրաստվում են 2012թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը

Լեհական դատարանները պատրաստվում են 2012թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Լեհատական դատարաններն ակտիվորեն պատրաստվում են 2012թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը: Խոսքը գնում է երկրպագուների կողմից խուլիգանական գործողությունների դեպքում ընթացակարգերի որոշմանն ու այսպես կոչված դիստանցիոն դատական նիստերի անցկացման մասին` 24 ժամվա ընթացքում վճռի կայացմամբ:

Եվրոպայի առաջնության կազմակերպիչ բոլոր քաղաքներից Վարշավա է գալիս տեղեկատվությունը առաջնության ժամանակ հերթապահելու համար նշանակված դատավորների թվի և կոնկրետ գործառույթների մասին:

Պոզնանում դատավորներին արդեն տեղեկացրել են, որ EURO-2012-ի ժամանակ ոչ մի արձակուրդ չի լինելու: Վելիկոպոլի կենտրոնական քաղաքի դատարանը խնդրել է նաև լրացուցիչ միջոցներ տրամադրել ԵԱ սպասարկման, մասնավորապես` առաջնության ժամանակ հերթապահությունների հետ կապված դատարանների աշխատակիցների ֆինանսական պարգևատրության համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---