ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը կբանակցեն Քաթարում

ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը կբանակցեն Քաթարում

PanARMENIAN.Net - Պաղեստինի ազգային վարչակազմի և ՖԱԹՀ-ի ղեկավար Մահմուդ Աբբասը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալը մտադիր են հանդիպել կիրակի օրը Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ քննարկելու համար պաղեստինյան հաշտեցման ծրագիրը, ուրբաթ օրը հայտարարել է ՖԱԹՀ ԿԿ անդամ Ազամ ալ Ահմեդը:

ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի հանդիպումը խորհրդատվական բնույթ կկրի:

ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը քառամյա թշնամանքից հետո միջպաղեստինյան հաշտեցման մասին պայմանավորվածություն ստորագրեցին Կահիրեում 2011թ. մայիսի 4-ին: Նրանք պայմանավորվեցին միասնական կառավարություն ձևավորել անկախ թեկնածուներից, մեկ տարի անց անցկացնել համընդհանուր ընտրություններ Պաղեստինում և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---