Սուդանը կարո՞ղ է պատերազմ սկսել Հարավային Սուդանի դեմ![]() 4 փետրվարի 2012 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Սուդանի նախագահ Օմար Բաշիրը հայտարարել է, որ լարվածությունը Հարավային Սուդանի հետ հարաբերություններում կարող է պատերազմի պատճառ դառնալ, հայտնում է «Ռոյթերսը», հղում անելով տեղի հեռուստատեսությանը: Պատասխանելով այն հարցին թե կարող է արդյո՞ք պատերազմ ծագել Խարտումի ու Ջուբայի միջև, Բաշիրը պատասխանել է, որ ներկայումս «նման ելքի» հավանականություն կա: Նա հավելել է նաև, որ Սուդանը խաղաղություն է ցանկանում, սակայն կգնա պատերազմի եթե ստիպված լինի դա անել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2011թ. նոյեմբերին Սուդանի ՊՆ ղեկավար Ադերահիմ Մուհամմեդ Հուսեյնը մեղադրեց Հարավային Սուդանի Հանրապետությանը Սուդանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: Մինչ այդ Օմար ալ Բաշիրը հայտարարեց, որ «Խարտումը կորցնում էր համբերությունը և պատրաստ է պատերազմ սկսել Հարավային Սուդանի հետ», որն, ըստ առկա ապացույցների, պատրաստվում էր պատերազմ սանձազերծել Սուդանի զինված ուժերի դեմ սահմանակից Հարավային Կորդոֆան ու Երկնագույն Նեղոս գավառներում: Հարավային Սուդանն անկախացավ Խարտումից 2011թ. հուլիսին: Սուդանը արգելափակեց հարավսուդանյան նավթի աարտահանումը՝ տարանցման սակագնի շուրջ վեճի պատճառով, արդյունքում Հարավային Սուդանը կարգադրեց դադարեցնել նավթի արդյունահանումն ու այլ խողովակաշար անցկացնել այլ երկրների տարածքով: Նավթից ստացվող եկամուտները կազմում են Հարավային Սուդանի բյուջեի 98 տոկոսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |