Մեծ Բրիտանիան ատոմային սուզանավ է ուղորդել Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիներ

Մեծ Բրիտանիան ատոմային սուզանավ է ուղորդել Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիներ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ատոմային սուզանավ է ուղորդում Ֆոլքլենդյանի (Մալվինյան) կղզիներ Լոնդոնի և Բուենոս Այրեսի միջև լարվածության ուժեղացման պայմաններում:

«Թրաֆալգար» սուզանավը «կոչված է պաշտպանել» կղզիները, որոնք երկու երկրների միջև տարածքային վեճի օբյեկտ են:

Ենթադրվում է, որ Հարավային Ատլանտիկա է ուղորդվելու Tireless կամ Turbulent սուզանավը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կամերոնն անձամբ հաստատել է բրիտանական սուզանավի առաքելությունը սկսելու մասին պլանները:

Սուզանավը պետք է Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների շրջան մտնի ապրիլին, երբ կլրանա դրանց պատկանելության պատճառով բրիտանաարգենտինական հակամարտության 30 տարին:

Հինգշաբթի օրը Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիներ է ժամանել Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը՝ արքայազն Ուիլյամը, ով մեկուկես ամսվա ընթացքում գտնվելու է բանակի հրամանատարությունում որպես ռազմական-փրկարարական ուղղաթիռի օդաչու: Արգենտինայի ԱԳՆ-ն արձագանքել է դրան՝ անվանելով բրիտանական արքայազնին «կոնկիստադոր», հաղորդում է newsru.com-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---