1958-ի այս օրը վթարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը![]() PanARMENIAN.Net - 1958-ի փետրվարի 6-ին տեղի ունեցավ ինքնաթիռի վթար, որտեղ գտնվում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ, ինչպես նաև մի քանի մարզիչներ, երկրպագուներ և լրագրողներ: Ավիավթարի հետևանքով ինքնաթիռում գտնվող 44 հոգուց մահացան 23-ը: Թիմը տուն էր վերադառնում Բելդրագից Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղից հետո, բայց ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մյունխենում լիցքավորվելու համար: Ավիավթարի պատճառ էր դարձել թռիչքուղու վերջում ձյան կուտակումը, որի պատճառով ինքնաթիռը չէր կարողացել անհրաժեշտ արագություն հավաքել թռիչքի համար: Օդանավակայանի ղեկավարությունը սկզբից մեղադրում էր ինքնաթիռի հրամանատար Ջեյմս Թեյնին, բայց նա լիովին արդարացվել է 1968-ին, հաղորդում է sovsport.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |