Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին, գերմանական Քիլ քաղաքում![]() 7 փետրվարի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին, գերմանական Քիլ քաղաքում: Մենամարտը կկայանա «Sparkassen» արենայում, սակայն հակառակորդն առայժմ հայտնի չէ: Դա 2012թ Աբրահամի երկրորդ մենամարտն է լինելու: Հունվարի 14 նա 5-րդ ռաունդում նոկաուտով հաղթել է արգենտինացի Պաբլո Ֆարիասին: «Ես ուզում եմ կրկին աշխարհի չեմպիոն դառնալ: Եվս 1-2 մենամարտ կանցկացնեմ և պատրաստ կլինեմ պայքարելու չեմպիոնական գոտու համար»,-Աբրահամի խոսքը հայտնում է fightnews.com-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |