Սերգեյ Լավրով. Բաշար Ասադը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի առջև![]() 7 փետրվարի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բացելով բանակցությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, փետրվարի 7-ին հայտարարել է, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է գիտակցի իր պատասխանատվությունը և կարծիք է հայտնել, որ Բաշար Ասադը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի առջև: «Մեր շահերից է բխում, որ արաբ ժողովրդներն ապրեն խաղաղ ու համերաշխ», Լովրովին է մեջբերում ria.ru-ն: Բանակցություններին մասնակցում է նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը: Հանդիպման հիմնական նպատակն է ելք գտնել փակուղային վիճակից, որը ստեղծվել է Սիրիայի շուրջ, այդ թվում նաև ընդդիմադիրների անզիջում դիրքորոշման պատճառով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |