Եմենի նախագահն ընտրություններից առաջ կվերադառնա երկիր![]() 8 փետրվարի 2012 - 09:56 AMT PanARMENIAN.Net - Եմենի նախկին ղեկավար Ալի Աբդալլա Սալեհը հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա ընտրություններից առաջ, որոնք տեղի կունենան փետրվարի 21-ին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով երկրի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: «Ես կվերադառնամ իմ ժողովրդի երկիր վերջնական բուժումից հետո, որպեսզի այնտեղ լինեմ ընտրությունների ժամանակ»,- ասել է Ալի Աբդալլա Սալեհը: 2011-ի նոյեմբերին Սալեհը համաձայնագիր է ստորագրել իշխանությունը փոխնախագահ Խադիին հանձնելու մասին, ինչը թույլ է տվել դուրս գալ երկրում տիրող քաղաքական ճգնաժամից: Նա նախկինի նման շարունակում է մնալ Եմենի ամենաազդեցիկ կերպարներից մեկը և պահպանում է «պատվավոր նախագահի» կարգավիճակը մինչև արտահերթ ընտրությունները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |