Եվրոպայում աննախադեպ սառնամանիքը հանգեցրել է հանցավորության նվազման![]() 9 փետրվարի 2012 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Սերբիայում ուժեղ սառնամանիքի և ձյան առատ տեղումների պատճառով հանցավորության մակարդակը նվազել է 40 տոկոսով, չորեքշաբթի օրը հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, հաղորդում է Ինտերֆաքսը: «Չնայած իրադրության ողջ լրջությանը, կան նաև դրական պահեր` երկրում հանցագործությունների քանակի կրճատում: Սառը եղանակների վրա հասնելուց հետո երկրում ավտոմեքենայի առևանգման որևէ դեպք չի գրանցվել»,- նշել է նախարարը: Անցյալ շաբաթվա սկզբից Սերբիայում ցրտին զոհ է գնացել 12 հոգի, հազարավոր մարդիկ փակված են ձնաբուքի ենթարկված գյուղերում: Որոշ տեղերում ջերմաստիճանն իջել է մինչև -20 աստիճան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |