Թուրքական խորհրդարանում կռիվ է տեղի ունեցել![]() 9 փետրվարի 2012 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության անդամները փորձում էին զբաղեցնել խորհրդարանի տրիբունան` ի նշան խորհրդարանական կանոնադրական նորմերի փոփոխությունների դեմ բողոքի Փետրվարի 8-ին թուրքական խորհրդարանի նիստում կռիվ է ծագել իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Վեճը բռնկվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամները փորձել են զբաղեցնել խորհրդարանի տրիբունան` ի նշան խորհրդարանական կանոնադրական նորմերի փոփոխությունների դեմ բողոքի: ԺՀԿ պատգամավորները, արգելափակելով տրիբունայի ճանապարհը, խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հրաժարականի պահանջով կարգախոսներ էին վանկարկում: Չիչեքը կտրուկ քննադատության է ենթարկել այդ գործողությունները և ասել, որ տրիբունայի արգելափակումը չի լուծի խնդիրը: ԺՀԿ ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին ողջունել է այդ բողոքը` այն անվանելով «ժողովրդավարական ակտ»: Չիչեքի կողմից ընդմիջում հայտարարելուց հետո պատգամավորները կռիվ են սկսել, որը մոտ 10 րոպե է տևել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |