Երևանում մարեցին 2 նամականիշեր՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի 20-ամյակին![]() 9 փետրվարի 2012 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը: Մարումն իրականացրեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Ինչպես իր խոսքում նշեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայփոստ-ը հատուկ ուշադրության է արժանացնում Հայաստանի Հանրապետության պետական տոներն ու հոբելյանները` մարելով և շրջանառության մեջ դնելով նամականիշեր, որոնք մեր երկրի յուրօրինակ ուղերձն են տանում աշխարհի տարբեր ծայրեր: Մարված երկու նամականիշներից մեկի վրա գրաֆիկական մշակմամբ պատկերված է ՀՀ եռագույն դրոշը և ՀՀ զինանշանը: Երկրորդ նամականիշի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի տեսակներին բնորոշ պատկերներ: Նամականիշի տեխնիկական տվյալներն են. թողարկման օր՝ 09 փետրվար 2012թ, դիզայներ/ նկարիչ՝ Արամ Գյումիշյան, անվանական արժեքներ՝ 220, 208 ՀՀ դրամ, տպարան՝ Cartor (Ֆրանսիա), հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |