2012-ին Ռոքնռոլի փառքի սրահում կընդգրկվեն լրացուցիչ վեց երաժշտական խմբեր 9 փետրվարի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - 2012-ին Ռոքնռոլի փառքի սրահում լրացուցիչ ընդգրկվելու են վեց երաժշտական խմբեր, հաղորդում է Associated Press-ը: Համապատասխան որոշում է ընդունվել Փառքի սրահի կողմից կապված նրա հետ, որ այդ խմբերի օրիգինալ վոկալիստներն արդեն կազմակերպության անդամներ են: Այսպիսով, հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունենալու ապրիլի14-ին Քլինվլենդում, արդեն ներկայացված երաժիշտներից բացի պատվելու են Blue Caps, The Comets, The Crickets, The Famous Flames, The Midnighters և The Miracles խմբերին: 2012-ին Փառքի սրահի նորեկներն են՝ Beastie Boys, Դոնավան, Guns N' Roses, Լորա Նիրո, Red Hot Chili Peppers, The Small Faces/The Faces, Ֆրեդի ՔԻնգ, Դոն Քիրշներ, Քոսիմա Մատասա, Թոմ Դաուդ և Գլին Ջոնս: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |