Նորվեգիայում «արյունոտ սպանդի» հեղինակը միանգամայն գոհ է իրենից![]() 9 փետրվարի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը գոհ է նրանից, թե ինչպես անցան վերջին նախնական լսումներն իր գործով, և կարծում է, որ վերջապես կարողացել է հասցնել հանրությանը իր կարծիքը 2011թ. հուլիսի 22-ի դեպքերի մասին: Այն ժամանակ Օսլոյում և Ուտոյա կղզում իր կազմակերպած կրկնակի ահաբեկչության արդյունքում 77 մարդ զոհվեց: Ըստ նրա փաստաբան Տուրդ Յուրեի, Բրեյվիկը նաև գոհ է իր իմիջից, որով նա ներկայացավ ԶԼՄ-ներին այս հանդիպումից հետո: Ինչպես հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, փաստաբանը նշել է, որ Բրեյվիկը հանգիստ է ընկալել ծիծաղը դատարանի դահլիճում, երբ ինքն ասել է, թե չի խոստովանում իր մեղքը և պահանջել է իրեն անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից: Փաստաբանը հաստատել է, որ հարցաքննության թեմա են եղել ահաբեկչությունների այլընտրանքային նպատակները: Հայտնի է, որ Բրեյվիկը մտադիր էր պայթեցնել թագավորական պալատն ու խոշոր ԶԼՄ-ների խմբագրությունները: Բրեյվիկը շարունակում է խնդրել, որ իրեն տրամադրեն հարցաքննությունների նյութերն ու իր գրած մանիֆեստը: Դատաբժշկակն փորձաքննության արդյունքները, որով նա անմեղսունակ է ճանաչվել, նա «ծիծաղելի» է անվանել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |