Ստյուարտ Փիրսը նշանակվել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Ստյուարտ Փիրսը նշանակվել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի անգլիական ասոցիացիան Ստյուարտ Փիրսին նշանակել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ: Հոլանդիայի հետ Անգլիայի հավաքականի մոտակա հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 29-ին, որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար հանդես կգա Փիրսը:

49-ամյա մասնագետը ներկայումս գլխավորում է Անգլիայի երիտասարդական հավաքականը, ինչպես նաև պատրաստելու է Մեծ Բրիտանիայի թիմին Օլիմպիադա-2012-ին, հաղորդում է newsru.com-ը:

Փետրվարի 9-ին Անգլիայի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կաստելլոն անսպասելիորեն լքեց իր պաշտոնը: Իտալացի մասնագետը երեկոյան «Ուեմբլի» մարզադաշտում հանդիպել էր Ֆուտբոլի անգլիական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի Ջոն Թերրիի հետ կապված սկանդալային վիճակը: Վերջինս զրկվել է ավագի թևկապից ռասիզմի դրսևորման համար: Այդ հանդիպումից հետո Կապելլոն հրաժարական տվեց:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---